|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Դեկտեմբերի 6-ին Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին։
ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի օրակարգին, ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակեցին կազմակերպության առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։
Անդրադարձ կատարվեց ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության շրջանակներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ Երկուստեք կարևորվեց «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շարունակականությունը:
Զոհրաբ Մնացականյանը և Թոմաս Գրեմինգերը մտքեր փոխանակեցին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների շուրջ: Արտգործնախարարի պաշտոնակատարը վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունն ապահովելու ազատ, արդար ընտրությունների անցկացումը։
Զրուցակիցներն անդարդարձան Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին, նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հնգակողմ հայտարարությանը: