|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ակնկալում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ քննարկել աշխարհում գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորման կոնկրետ խնդիրները. հայտնում է РИА Новости-ն:
Գրեմինգերի հետ բանակցությունների սկզբում նա նշել է, որ ռուսական կողմը ողջունում է ծրագրերը, որոնք ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ցանկանում է իրագործել: Լավրովը հայտարարել է, որ ցանկանում է Գրեմինգերի հետ քննարկել` կոնկրետ ինչ խնդիրների առաջ է կանգնած կազմակերպությունը հակամարտությունների կարգավորման հարցում, և ինչ օգնություն կարող է տրամադրել Ռուսաստանը: