|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություն՝ ցավակցություն հայտնելու ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշի մահվան առնչությամբ:
Նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում:
Նախագահը մասնավորապես գրել է. «Աշխարհը կորցրեց մեծ առաջնորդի: Մեզ հետ կմնան մեծ ու ջերմ հիշողությունները հիանալի մարդու, մեծ ամերիկացու ու իմաստուն քաղաքական գործչի մասին, ով աշխարհը դարձրեց ավելի լավը՝ վերացնելով արգելքներն ու պատերը և կառուցելով վստահություն: Ես երբեք չեմ մոռանա մեր հանդիպումները»: