|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին ու նրա կինը՝ Ամալ Քլունին, Նյու Յորքում մասնակցել են Միացյալ ազգերի կազմակերպության թղթակիցների միության մրցանակաբաշխությանը:
Ըստ Daily Mail-ի` Քլունին երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ ժամանակակից աշխարհում լրագրողները հայտնվել են բռնապետական ռեժիմների հարձակման թիրախում: Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է լրագրողներին հետապնդելու, բռնաճնշումների ենթարկելու համար ավտորիտար ռեժիմների առաջ «կանաչ լույս» վառելու մեջ:
Նշենք, որ Ամալ Քլունին պարգևատրվել է Global Citizen of the Year հատուկ մրցանակով:


