|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ելույթ է ունեցել Freedom House կազմակերպության ամենամյա մրցանակաբաշխության արարողությանը. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է՝ Տիխանովսկայան առաջադրված չի եղել մրցանակի, բայց հրավիրված է եղել որպես հյուր։ Նա մոտեցել է բարձրախոսին ու բարձրացրել բելառուսական ճգնաժամի թեման: «Հարյուրհազարավոր բելառուսներ խաղաղ պաշտպանում են իրենց իրավունքները՝ չնայած դաժան բռնաճնշումներին, և նրանք ունեն պարզ պահանջ՝ սկսել երկխոսություն ու հայտարարել նոր, ազատ և արդար ընտրություններ»,- հստակեցրել է նա։
Հիշեցնենք՝ Freedom House-ը քաղաքական ազատությունների և մարդու իրավունքների ոլորտում ԱՄՆ-ի խոշորագույն և ոչ կառավարական կազմակերպություններից մեկն է։