|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ-ի Մոնտվիլ քաղաքի (Նյու Ջերսիի նահանգ) դպրոցում աշխատանքից ազատել են ուսուցչուհուն, ով առաջին դասարանցիներին ասել է, որ Սանտա Կլաուսը գոյություն չունի: Այս մասին հայտնել Է Fox News հեռուստաալիքը:
Դասի ժամանակ մանկավարժը երեխաներին պատմել է, որ տոնածառի տակ նվերներն իրականում դնում են նրանց ծնողները: Երեխաներից ոմանք դասից դուրս են եկել արցունքներն աչքներին: Ծնողներն էլ վրդովվել են մանկավարժի «անխոհեմ» վարմունքից:
Դպրոցի տնօրենը ուսուցչուհու պահվածքը համարել է անթույլատրելի, քանի որ այն «ոչնչացնում է մանկական բոլոր երազանքներն ու ակնկալիքները» Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին: