|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
BBC-ի տեղեկացմամբ ԱՄՆ Սենատի Հանրապետական մեծամասնության ազդեցիկ ղեկավարներից Լինդսի Գրահամը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայզնին «հոգեկան հիվանդ» է անվանել:
Այս մասին նա հայտարարել է երեկ՝ դեկտեմբերի 4-ին, սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանութեան մասին ՀԿՎ (Հետախուզության կենտրոնական վարչություն-CIA) տնօրեն Ջինա Հասփելի զեկույցը լսելուց հետո:
ՀԿՎ ղեկավարը հանդիպել է ԱՄՆ Սենատի հանձնաժողովների նախագահների հետ և պատասխանել է սաուդցի լրագրողի սպանության վերաբերող նրանց հարցերին։ Հանդիպումը կայացել է փակ դռների հետևում:
«Մուհամմեդ բին Սալմանը տեղեկացված է եղել Ջամալ Խաշեղջիի սպանության ծրագրի մասին: Նա վտանգավոր հոգեկան հիվանդ է»,- ասել է սենատորը՝ հավելելով. «Ես նրան ԱՄՆ վստահելի դաշնակիցը չեմ համարում: Կփորձեմ գործընկերներիս հետ միասին հանդես գալ հայտարարությամբ, որտեղ Մուհամմեդ բին Սալմանին կներկայացնենք որպես սպառնալիք, որը կարող է ապակայունացնել տարածաշրջանը: Ես չեմ կարող պաշտպանել Սաուդյան Արաբիային սպառազինությունների վաճառքը, քանի դեռ Մուհամմեդ բին Սալմանը զսպված չէ»:
Նշենք, որ ՀԿՎ-ի ղեկավարի հետ հանդիպումից հետո որոշ հանրապետական սենատորներ հայտարարել են, թե ավելի քան ակնհայտ է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը կապված է այս սպանութեան հետ։