|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Աշխարհում 450 մլն մարդ տառապում է այս կամ այն հոգեկան խանգարմամբ, իսկ Հայաստանում հաշվառված է 44.000 հիվանդ:
Հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի դիտարկմամբ` պատկերն, իհարկե, հուսադրող չէ:
«Էմոցիոնալ ոլորտի խանգարումներով տառապում են ավելի շատ կանայք, իսկ օրգանական եւ մտավոր խանգարումներով` տղամարդիկ: Հոգեկան հիվանդություններից ապահովագրված չէ ոչ ոք` անկախ տարիքից, սեռից ու քաղաքական հայացքներից»,- նշեց նա:
Սողոյանը նաեւ հավելեց, որ գոյություն ունի բժիշկ-հիվանդություն-հիվանդ կապ, որում բժիշկը հիվանդության դեմ պայքարողն է. «Ում կողմից լինի հիվանդը` նա էլ կհաղթի»: