|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը պատրաստվում է հայտարարել բենզինի հարկերի բարձրացման սառեցման մասին` «Դեղին բաճկոններ» շարժման անդամների ցույցերի ֆոնին: Այդ մասին, իր աղբյուրին հղումով, հայտնում է «Ֆրանս Պրես»-ը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Այդ ընթացքում ձերբակալվել է 412 մարդ: Բողոքի ցույցերն ուղեկցվել են անկարգություններով, ոստիկանների հետ բախումներով: Փարիզին 3-4 մլն եվրոյի վնաս է հասցվել: