|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ակնհայտ է, որ հերթական անգամ ի ցույց են դնում իրենց վերաբերմունքը. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավորների բացակայությանն ու քվորում չապահովելուն:
«Ես, համենայն դեպս, որպես պատգամավոր, այստեղ եմ և պատրաստ եմ իմ պարտականությունը կատարել»,- ասաց նա:
Հարցին` հնարավոր չէ՞ր սպասել, քանի որ մի շաբաթից այս խորհրդարանի աշխատանքները վերջանում են, և մյուս խորհրդարանի աշխատանքները սկսելուց հետո Արամ Հարությունյանն այլևս պատգամավոր չի լինի, հետևաբար` հարցն ավելի հեշտ կլուծվեր, Սիմոնյանն արձագանքեց. «Այսինքն` արհեստականորեն ինչ-որ բան արվեր, հա՞: Եթե օրենքի բնականոն գործընթաց է, դա պետք է արվի: Ի վերջո, որ պատգամավորի հետ կապված նման իրավիճակ ենք ունենալու, վարչապետն ամիսներ առաջ ամբիոնից հնչեցրել էր»: