|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ոչ ոք քաղաքական տեսակետներ արտահայտելու իրավունքը սահմանափակելու իրավասություն չունի։ «Սա մեր քաղաքական կյանքը լավ տեղ չի տանելու։ Ոչ ոք իրավունք չունի հայության տարբեր հատվածներին, հատկապես` հայկական երկրորդ հանրապետության պաշտոնական ընտրված իշխանություններին արգելել տեսակետներ հայտնել հայաստանյան քաղաքական իրավիճակի մասին։ Սա վտանգավոր է, հղի ներազգային պառակտման հասցնելու վտանգով»,- ի պատասխան «Երկիր Մեդիա»-ի հարցին` ասել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Ճամբարակում այսօր հնչեցրած այն մտքին, թե Արցախի նախագահ Բակո Սահակյանը պետք է կարգի հրավիրի իր կառավարության անդամներին։