|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հավանաբար, ձեզանից շատերը լրատվամիջոցներից տեղեկացել են, որ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում Հատուկ քննչական ծառայությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ 40 անուն գույք համայնքներին վերադարձնելու առաջարկությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Էջմիածնի (Վաղարշապատ) քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
«Հայտնում եմ ձեզ, որ ՏԿԶՆ հետ արդեն սկսվել է համապատասխան իրավական մեխանիզմներ մշակելու և գրության մեջ նշված անշարժ գույքը համայնքներին վերադարձնելու ուղիներ գտնելու գործընթացը:
Էջմիածին քաղաքում խոսքը վերաբերում է (ընդ որում՝ առայժմ) ընդհանուր 174,290.6 քմ տարածքի: Մենք խոստացել ենք, որ ժողովրդից գողացվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է վերջինիս և հետամուտ ենք այդ խոստման իրագործմանը:
Կեցցե՛ այն Հայաստանը, որ արդեն եկել է»,- գրել է քաղաքապետը: