|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նոյեմբերի 27-ին, ժամը 23:37-ին «911» ծառայությանն ահազանք է ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 4 տան դիմաց այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:30-ին, մարվել՝ 04:16-ին:
Ամբողջությամբ այրվել է երկաթյա վագոն-տնակը (մոտ 27 քմ)՝ գույքով:
Հրշեջ-փրկարարները ներսում հայտնաբերել են Գ. Կ.-ի (1963թ.) այրված դին: