|
Փոխարժեքներ
26 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ադրբեջանը Հայաստան է ուղարկել նավթամթերքի հերթական խմբաքանակը՝ ԱԻ-92 մակնիշի ավտոմոբիլային բենզինով բեռնված 18 վագոն՝ 971 տոննա ընդհանուր քաշով, և դիզելային վառելիքով բեռնված 8 վագոն՝ 467 տոննա ընդհանուր քաշով։
Ադրբեջանական APA գործակալության տվյալներով՝ այսօրվա դրությամբ արդեն Ադրբեջանից Հայաստան արտահանվել է ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և ավելի քան 4 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի բենզին։
Բացի այդ, Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան է փոխադրվել ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար և 414 տոննա անտրացիտ։