|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դարձյալ դժվարացել է պատասխանել հարցին, թե երբ Ուկրաինան կդառնա ԵՄ անդամ: Նա միայն ասել է, որ դա հեռու ապագայի հարց չէ. հայտնում է РИА Новости-ն:
«Ես վստահ եմ, որ ժամկետը կախված է նաև ձեզանից, երրորդ և երկրորդ կուրսի հարգելի' ուսանողուհիներ… Երբ բոլորս միավորվենք, համառորեն աշխատենք երկիրը փոխելու ուղղությամբ, նրանք ընտրություն չեն ունենա, քանի որ չի կարող լինել լիարժեք Եվրոպա, լիարժեք ԵՄ` առանց Ուկրաինայի»,- ասել է Պորոշենկոն` պատասխանելով ուսանողի հարցին:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ երազում է, որ Ուկրաինան ԵՄ անդամ դառնա մինչև 2030 թվականը: