|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ուկրաինայի «Բատկովշչինա» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն խոստացել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում չեղարկել գումար աշխատելու համար արտասահման մեկնած ուկրաինացիների համար գործող հարկը. հայտնում է РИА Новости-ն:
Բացի դրանից` նա խոստացել է երկու անգամ նվազեցնել գազի գինը:
«Գազի գնի իջեցումը դա պոպուլիզմ չէ, այլ արդարության վերականգնում»,- ասել է Տիմոշենկոն:
Ուկրաինայի կառավարությունը հոկտեմբերի 19-ին բնակչության համար գազի գինը բարձրացնելու մասին որոշում է կայացրել: Այն կբարձրանա 23,5 տոկոսով` Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պայմանավորվածությունների և պահանջի շրջանակում:
Ընտրությունները երկրում կկայանան 2019-ի մարտին: