|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայում հայկական որբանոցի վերադարձի հարցով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ. տեղեկացում է «Ակօս»-ը:
Հանդիպման ընթացքում Դավութօղլուն հայտնել է, որ վերստին կրկնելու է այդ հարցով իր հրահանգը, ու կրկին վստահեցրել է, որ հետևողական է իր տված հրահանգների իրագործման հարցում:
Vatan թերթի հետ զրույցում որբանոցի ներկայիս սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյը ուշագրավ պնդում է արել, թե ինքը որբանոցը պահպանելու պայման է ներկայացրել, սակայն Գեդիքփաշայի հայկական եկեղեցու հիմնադրամը չի ընդունել այն:
Որբանոցը վերադարձնելու հարցով Թուզլայի քաղաքապետ Շադի Յազջըն և Կ.Պոլսի քաղաքապետ Քադիր Թոփբաշը շարունակում են բանակցել որբանոցի սեփականատիրոջ հետ: