|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Իրատես» թերթը գրում է. «Համապետական ու վարկանիշային ցուցակներ կազմելիս Հանրապետական կուսակցությունը դժվարին եւ բարդ ընտրության առջեւ է կանգնել: Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու հրավեր ստացած քաղաքական գործիչներից ոմանք մերժել են ՀՀԿ-ին՝ փաստացիորեն անհարմար իրավիճակում դնելով կուսակցությանը:
«Այդ գործիչները հիմնականում չվարկաբեկված, հանրության կողմից հարգված, սիրված դեմքերն են եղել, որ ասել են, թե ո՛չ համապետական ցուցակի վերեւի հորիզականներում են ուզում լինել, ո՛չ էլ վարկանիշային կարգով են ցանկացել առաջադրվել: Հանրապետականն էլ ընտրություն է կատարել եղած թեկնածուների միջեւ,- «Իրատեսին» ասաց ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրը։
«Հանրապետականը ժամանակ չի ունեցել ներսում իրական ռեբրենդինգ իրականացնելու համար: Մտածում էին՝ ապրիլ-մայիսին են լինելու ընտրությունները, կհասցնեն նոր կադրեր պատրաստել, բայց քանի որ դեպքերն այլ կերպ զարգացան, հետեւաբար չկարողացան նորմալ ռեբրենդինգ իրականացնել եւ ունեցան այն, ինչ ունեցան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: