|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գործադիրն այսօրվա նիստում սահմանել է պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը:
Փոխհատուցման չափի որոշման հիմքում դրվել են պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամների թվի և ծառայության ու վարձակալված բնակելի տարածության վայրերի միջև հեռավորության սկզբունքները, նախատեսվել են փոխհատուցման իրավունքի և վճարման դադարեցման պայմանները: Որոշմամբ` ավելացվել են փոխհատուցման չափերը՝ հաշվի առնելով գործընթացի շրջանակում զինծառայողների դժգոհությունները, ինչպես նաև շահագրգիռ պետական մարմինների առաջարկությունները:
Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հարցի լուծման այլ տարբերակներ քննարկել, օրինակ՝ գումարներ տրամադրել հիփոթեքային վարկի սպասարկման համար: «Ինձ թվում է՝ արժե Կենտրոնական բանկի հետ համատեղ այս հարցը քննարկել»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ նման մեխանիզմ կիրառելու դեպքում հնարավոր կլինի շահառուների մի մասին ապահովել բնակարանով: