|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ մի շարք օրենքներ ընդունեց, մասնավորապես` «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի մասին» նախագծերը:
«Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի մասին» նախագիծը ենթադրում էր երկարացնել աշխատանքային գրքույկների սկանավորման համար նախատեսված ժամկետը: Հիշեցնենք, որ 2017-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենքը, ըստ որի` աշխատանքային գրքույկները դուրս են գալիս գործածությունից: Աշխատանքային գրքույկները պետք է սկանավորվեին, ինչի համար տրվել էր երկու տարի ժամանակ, սակայն 500-550 հազար գրքույկներից միայն 270 հազարն է թվայնացվել, և մնացած գրքույկները սկանավորելու համար հավելյալ ժամանակ կտրամադրվի: