|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի նոր իշխանությունները պետք է դասեր քաղեն Վրաստանի՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» քաղաքական ուժի թույլ տված սխալներից. Երևան-Թբիլիսի տեսակամրջի ընթացքում կարծիք հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ շեշտելով, որ այն, ինչ տեղի ունեցավ «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո, լավագույն վկայությունն է նրա, թե ինչպես չպետք է վարվել:
«2012-ին իշխանության գալուց հետո «Վրացական երազանքը» թույլ տվեց մի շարք սխալներ, որոնք ծայրաստիճան հիասթափեցրեցին ընտրազանգվածին, որը ժամանակին ակտիվ քվեարկել էր նրա օգտին 2012-ի և 2016-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սա պետք է մեզ համար ուսանելի լինի»,- շեշտեց վրացագետը: