|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում բացասական է պատասխանել իր հրաժարականի հնարավորության մասին հարցին. հայտնում է Евронюз-ը:
«Դուք գիտեք` այս փուլում ղեկավարության փոփոխությունը դյուրին չի դարձնի բանակցությունների վարումը և չի փոխի խորհրդարանական թվաբանությունը: Դա միայն կավելացնի անորոշությունը այն հարցերում, որոնք վերաբերում են մեր ժողովրդին և բրիտանացիների աշխտանքային տեղերին: Brexit-ի վերաբերյալ բանակցությունները կհետաձգվեն կամ կտապալվեն»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Մեյի թիմակիցների որոշ հատվածը դեմ է Brexst-ի պայմաններին, նրանք կարծում են, որ Բրիտանիան շատ բան է զիջում Բրյուսելին: