|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Ֆրանսիան և ԱՄՆ-ը պատմական դաշնակիցներ են, սակայն դաշնակից լինել` չի նշանակում վասալ լինել: Այդ մասին TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը. տեղեկացնում է ТАСС-ը:
«ԱՄՆ-ը մեր պատմական դաշնակիցն է և շարունակում է լինել: Սակայն դաշնակից լինել` չի նշանակում վասալ լինել: Մենք չպետք է կախված լինենք նրանցից»,- ասել է նա` մեկնաբանելով Փարիզի և Վաշինգտոնի հարաբերությունների ներկայիս վիճակը:
Նշենք, որ վերջին շրջանում Մակրոնը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ են քննադատում միմյանց: