|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ֆրանսիան այսօր շատ ուշադիր է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում, քանի որ այն վտանգված է։ Պետք է ուղիղ ասենք․ այսօր ունենք Ռուսաստան, որը համագործակցում է Ադրբեջանի հետ, Թուրքիա, որը միշտ աջակցել է նրա գործողությունները և անկաշկանդ ուժ, որը սպառնում է Հայաստանի սահմաններին։Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Վերջին օրերին մենք Լեռնային Ղարաբաղում անընդունելի հանցագործությունների և պատերազմական գործողությունների ականատես դարձանք: Փոքրամասնությունների, մասնավորապես քրիստոնյաների իրավունքները ամբողջությամբ խախտվեցին: Որպեսզի դրա շարունակությունը թույլ չտան, մենք կշարունակել մոբիլիզացիան մարդասիրական մակարդակով, որպեսզի օգնենք Լեռնային Ղարաբաղում գտնվող բնակչությանը և հասցնենք նրանց սնունդ և մարդասիրակական օգնություն»,-նշել է Ֆրանսիայի նախագահը: