|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ԵՄ-ն, Գերմանիայի, Միացյալ Թագավորության և Շվեդիայի կառավարությունները կաջակցեն Հայաստանի կառավարությանը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման գործում: Այս կառույցների միջև այսօր փաստաթուղթ ստորագրվեց:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն Հայաստանում տեղի ունեցած նախկին ընտրություններին նույնպես մասնակցել է, և այդ մասնակցությունը լինելու է շարունակական: «Մի' վաճառեք ձեր ձայները, կաշառքներ մի' վերցրեք, ու ամեն անգամ, երբ ձեզ նման առաջարկ անեն, տեղեկացրեք այդ մասին: Այս ընտրությունները թող դառնան լավագույնը ոչ միայն Հայաստանի, այլև այլ ազգերի պատմության մեջ»,- ասաց նա:
Իսկ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը տեղեկացրեց, որ Գերմանիան 700 000 եվրո է տրամադրել նույնականացման սարքավորումների ու տեսախցիկների ներդրման համար: