|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը РИА Новости-ին տված հարցազրույցում քննադատության է ենթարկել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի արտաքին քաղաքականությունը` նշելով, որ դա տանում է Ֆրանսիայի` միջազգային հարթակում մեկուսացմանը:
«Առաջինը` պարոն Մակրոնը բոլորին քննադատում է: Նա վարում է արտաքին քաղաքականություն, որը հանգում է սպանալիքների և եվրոպացի գործընկերին վիրավորելուն»,- ասել է Լե Պենը:
«Նա կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծում պետությունների հետ, որոնց հետ մենք շահագրգռված կլինեինք երկխոսություն վարել»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ Լե Պենը նախագահական ընտրությունների ժամանակ Մակրոնի մրցակիցն է եղել: