|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամերիկահայ գործարար, «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը սկսել է «Շախմատ» անունով հայկական կոնյակի արտադրություն, որի վաճառքից ստացած հասույթի մի մասն ուղղվելու է Հայաստանում իրականացվող Armenia Tree Project բարեգործական ծրագրին: Առաջին թողարկմամբ արտադրվել է 2400 շիշ, որոնք հնարավոր է գնել shakmat-brandy.com կայքի միջոցով: Ալեքսիս Օհանյանը նաեւ տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում, որում ներկայացնում է իր սկսած նախագծի նախապատմությունը:
Տեսանյութում նա պատմում է, որ հայերի համար շախմատն ավելին է, քան խաղը. այն կյանքի, համառության, համբերության եւ իմաստության խորհրդանիշ է մարդկանց համար, որոնք չեն խոնարհվում նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց վերահսկողության տակ են պահում:
Նա խորհուրդ է տալիս կոնյակի ճիշտ համը հասկանալու համար գնալ իր հայրենիք՝ Հայաստան:
«Շախմատ»-ի համար օգտագործել են տարբեր տեսակի կարմիր խաղողներ. այն 23-ամյա հնության կոնյակ է, որը պահվում է կոնյակին յուրահատուկ համ տվող կովկասյան փայտյա տակառներում: