|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև ծովային զորավարժությունների վերսկսումը հակասում է ձեռք բերված պայմանավորվածություններին: Այդ մասին գրում է ԿԺԴՀ Աշխատավորական կուսակցության պաշտոնական թերթը` «Նոդոն Սինմունը»-ը. հաղորդում է РИА Новости-ն:
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ը և Հարավային Կորեան 6 ամսվա դադարից հետո վերսկսել են համատեղ զորավարժությունները: Թերթը նշում է որ այդ քայլը սպառնալիք է խաղաղությանը և հակասում է Հարավի և Հյուսիսի միջև` ավելի վաղ ձեռք բերված ռազմական համաձայնությանը, որը ենթադրում է թշնամական վերաբերմունքի և պատերազմի իրական վտանգի վերացում: