|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հարավային Կորեան հետաձգել է զորավարժությունների անցկացումը` Հյուսիսային Կորեայի հետ երկխոսությունը շարունակելու համար: Այդ մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը` Հարավային Կորեայի ռազմական նախարարությունում անանուն աղբյուրին հղումով. տեղեկացնում է Газета.ру-ն:
«Տխեգըկ» անվանումով զորավարժությունները, 1996-ից սկսած, ամեն տարի անցկացվում են մայիսին կամ հունիսին: Դրանք հետաձգվում են պատմության մեջ առաջին անգամ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ չեղարկվել են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները: