|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Վանա լճի հյուսիսային ափի շրջաններից Արճեշում թուրք հնագետները հինավուրց «քարե» քաղաքի հետքեր են հայտնաբերել:
Ըստ Habeler-ի՝ 270 հա տարածքի վրա սփռված քաղաքում ժամանակին կարող է ապրած լինել շուրջ 70 000 մարդ: Ենթադրվում է՝ քաղաքը 2600 տարվա պատմություն ունի: Տևական պեղումներից հետո հայտնաբերվել են պարիսպների ու առանձնացված փողոցների հետքեր: Առեղծվածային հին քաղաքի հատակագիծն ավելի հստակ երևում է վերևից:


