|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Շատ տաօրինակ բան է կատարվում. նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին թաքցրել են, և մենք ստացել ենք հարսանիք` առանց հարսի: Այդ մասին լրագրողներին ասել է «Ազգային շարժում» խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեն. հայտնում է Грузия-Онлайн-ը:
«Թող ցույց տան նախագահի թեկնածուին… Մի’ փակեք նրան տանը, թող հանդիպի ընտրողների, մեդիայի ներկայացուցիչների հետ: Չգիտեմ` մինչև ե՞րբ նրանք կարող են թաքցնել նրան»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Վրաստանում պետք է կայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Հիմնական մրցակիցներն են Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, և Գրիգոլ Վաշաձեն, որը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի թիմակիցն է: