|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Նոյեմբերի 7-ին Լեհաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ Anakonda-2018 զորավարժությունները. հայտնում է korrespondent.net-ը:
Զինծառայողները կմշակեն սովորական ու հիբրիդային սպառնալիքների պայմաններում ռազմավարական պաշտպանական փոխգործակցությունը: Զորավարժություններին կմասնակցի մոտ 100.000 զինծառայող, ինչպես նաև կօգտագործվի 5.000 միավոր տարատեսակ տեխնիկա, 45 նավ, 150 ինքնաթիռ ու ուղղաթիռ:
Լեհաստանի ՊՆ-ն նշել է, որ զորավարժություններն ուղղված չեն որևէ պետության դեմ: