|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, երկրի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ, հերթական զորավարժանքներն են անցկացնում ճակատային գոտում: Այդ մասին հայտնում է trend.az-ը՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությունը:
Դրանց ընթացքում հրազենից և զրահատեխնիկայից, նռնականետներից և հրթիռահրետանային սարքավորումներից մարտական կրակոցներ են իրականացվել՝ մարտավարության ժամանակակից մեթոդների օգտագործմամբ, նաև ռազմական ավիացիա և հակաօդային պաշտպանության համակարգեր են կիրառվել: