|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախընտրական արդյունքների համաձայն` Կոնգրես են անցել նաև հայ օրենսդիրներ Էնթոնի Բրինդիզին, Աննա Էշուին և Ջեքի Սփիրին. հայտնում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը:
ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից էլ տեղեկանում ենք, որ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Աննա Աստվածատուրյան Թըրքոթը երկրորդ անգամ է վերընտրվել է Մեն նահանգի Ուեսթբրուք քաղաքի քաղաքային խորհրդի կազմում: Բաքվի ջարդերի ժամանակ նա ընտանիքի հետ փախուստի է դիմել: Ներկայումս Արցախի անկախության հարցով միջազգային հարգանք վայելող փաստաբան է:
Նյու Յորքից Կոնգրես է անցել դեմոկրատ Էնթոնի Բրինդիզին է, նա ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ: Բրինդիզին Հայոց ցեղասպանությունից փրկված գաղթականների ժառանգ է:
Կոնգրես անցած մյուս հայերն են Աննա Էշուն և Ջեքի Սփիրը: Ի դեպ, նրանք վերընտրվել են Ներկայացուցիչների պալատի անդամ: