|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Press TV հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Իրանը կշրջանցի ամերիկյան պատժամիջոցները և ԱՄՆ-ին կստիպի «զղջալ». հայտնում է РИА Новости-ն:
«Միասնությամբ և համատեղ ջանքերով մենք կշրջանցենք պատժամիջոցները, կստիպենք ԱՄՆ-ին` զղջալ, մենք կներգրավենք օտարերկրյա ներդրումներ: Մենք կվերականգնենք տնտեսական բարգավաճման ուղին»,- ասել է նա:
Ավելի վաղ Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը կշարունակի նավթ վաճառել` չնայած ամերիկյան պատժամիջոցներին:
Նշենք, որ այսօր` նոյեմբերի 5-ին, ուժի մեջ են մտել հակաիրանական պատժամիջոցները, որոնք կվերաբերեն նավթի վաճառքին: