|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ:
1/8 եզրափակչում Խաչանովը 6:4, 6:7 (9:11), 7:6 (10:8) հաշվով առավելության է հասել ամերիկացի Ջոն Իսների նկատմամբ: Խաչանովը կարող էր հաղթել 2 սեթում, սակայն երկրորդ սեթի թայ-բրեյքում չի կարողացել իրացնել 3 մատչ-բոլ:
2 ժամ 28 րոպե տևած հանդիպման ընթացքում Խաչանովի ակտիվում գրանցվել է 11 էյս, 3 կրկնակի սխալ և 1 բրեյք-փոյնթ՝ 5 հնարավորից: Իսների ակտիվում գրանցվել է 19 էյս և 4 կրկնակի սխալ:
Փարիզի մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու շնորհիվ Խաչանովն առաջիկա երկուշաբթի կդառնա Ռուսաստանի առաջին ռակետը:
Հավելենք, որ կիսաեզրափակիչ դուրս գալու համար հայկական արմատներով թենիսիստը մրցելու է Ալեքսանդր Զվերև (Գերմանիա)-Դիեգո Շվարցման (Արգենտիան) զույգի հաղթողի հետ: