|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ուիմբլդոնից, իսկ սերբ Նովակ Ջոկովիչը կիսաեզրափակիչում է:
Տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Խաչանովը մրցեց և 5 սեթերից հետո զիջեց Կանադայից Դենիս Շապովալովին:
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը պարտության մատնեց հունգար Մարտոն Ֆուչովին երեք սեթերում:
Ուիմբլդոնը, որը համարվում է ամենահին և հեղինակավոր մրցաշարերի մեկը, առաջին անգամանցկացվել է 1877 թվականին: Արդեն 133-րդ անգամ անցկացվող մրցաշարը անցկացվում է Լոնդոնիկորտերում: Այս տարի մրցաշարին որոշել են չմասնակցել իսպանացի Ռաֆայել Նադալը, որը հաղթելէր 2008 և 2010 թվականներին, ինչպես նաև ավստրիացի Դոմինիկ Տիմը, Ստեն Վավրինկան, Սիմոնա Հալեպը, Նաոմի Օսական:
Ուիմբլդոնը ռեկորդակիր հաղթողը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, ով 8 անգամ դարձել է չեմպիոն, իսկկանանց պայքարում Մարտինա Նավրատիլովան (8 անգամ): Ուիմբլդոնի գործող չեմպիոնը սերբ ՆովակՋոկովիչն է, իսկ կանանց մրցախաղում` Սիմոնա Հալեպը: Ուիմբլդոնը կեզրափակվի հուլիսի 11-ին: