|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Իրավունք» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը երեկ խորհրդարանն արտահերթ նիստում կրկին չընդունեց: Սակայն, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, սրանով թեման դեռ փակված չէ եւ դեռ չի կարելի ասել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերը կգնան գործող Ընտրական օրենսգրքով:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հնարավոր է, որ փոփոխված Ընտրական օրենսգիրք ընդունելու երրորդ փորձը կատարվի, եւ կրկին նախաձեռնողը լինի «Ծառուկյան» խմբակցությունը:
Սակայն այս հնարավորությունը դեռ քննարկվում է՝ հաշվի առնելով, որ ընդամենը մոտ 40 օր է մնացել նախանշված արտահերթ խորհրդարանական հնարավոր ընտրությունից:
Ընտրական օրենսգրքի փոփոխության եւս մեկ նախագիծ բերելու հնարավորության մասին փորձեցինք պարզել ԱԺ նախագահի տեղակալ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի տեսակետը:
«Եթե քաղաքական կամք ցուցաբերվի, կարող է օրենքի նախագծի նոր առաջարկություն լինի: Բայց եկեք սպասենք, կանխատեսումներ չանենք»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում