|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախագահի տեղակալ Գևորգ Լոռեցյանը նշել է, որ իրենց գրությամբ է դիմել Մանվել Գրիգորյանի լիազոր ներկայացուցիչը՝ հայտնելով, որ պատրաստ են պետությանը նվիրաբերել վերոնշյալ տարածքը, որը ներառում է մոտ 5500 քմ շենք-շինություն։ «Տարածքի արժեքը կազմում է 5.84 միլիարդ դրամ: Սահմանված կարգով կազմակերպելու ենք գույքի ընդունման գործընթացը»,- գրել է Լոռեցյանը։
Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում իր սեփականանության ներքո գտնվող գույքն ինչպես տնօրինել: «Նվիրաբերության հետ կապված ընթացակարգը հետևյալն է՝ պետք է լինի երկկողմանի գործարք, որն այս պահի դրությամբ դեռ չի եղել: Գրիգորյանի այդ մտադրության հետ կապված որևէ կարծիք հայտնել չեմ կարող»,- ասաց պաշտպանը: