|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը կմեկնի Թուրքիա` հոկտեմբերի 2-ին Ստամբուլում սաուդական հյուպատոսարանում սպանված արաբ ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշուկջիի գործով:
Ըստ DHA-ի` Էրդողանը ծիծաղելի է համարել ավելի վաղ սաուդական կողմի արած հայտարարություններն այն մասին, թե լրագրողը դուրս է եկել հյուպատոսարանի շենքից: «Այդ մանկամիտ հայտարարությունները պետության լրջության և մարդկայնության հետ անհամադրելի են: Հայտնի է, որ լրագրողը սպանվել է: Նրանք պետք է ցույց տան դիակը: Ասում են՝ այստեղից դուրս է եկել, մենք էլ ասում ենք՝ ապացուցեք: Կիրակի Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը Ստամբուլում հանդիպելու է մեր գլխավոր դատախազի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն սպանության հետ կապված հարցեր»,- ասել է Թուրքիայի նախագահը: