|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանցի թարգմանչի թույլ տված սխալի պատճառով ռուսական ռուբլու փոխարժեքը կտրուկ աճել է սակարկումների ժամանակ. հայտնում է minval.az-ը:
Բանն այն է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Բաքվում ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ «ԱՄՆ-ը չի դիտարկում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը»: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ Բոլթոնն իրականում գրեթե հակառակն է ասել, իսկ ադրբեջանցի թարգմանիչը խորհրդականի ասածը խեղաթյուրված է թարգմանել:
«Մենք շարունակում ենք ուսումնասիրել գործողությունները, որոնք կարող ենք ստիպված լինել ձեռնարկել` քիմիական զենքի կիրառման վերաբերյալ օրենսդրության համաձայն: Ներկայում որոշում չի կայացվել»,- իրականում ասել է Բոլթոնը:
Կատարվածի արդյունքում ռուբլին թանկացել է 70 կոպեկով, իսկ դոլարի փոխարժեքը նվազել է 65 ռուբլուց: