|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տեղեկացրել ենք, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ ահազանգ են ստացել, որ Դավիթաշեն կամրջի տակ դի կա: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 40-45 տարեկան կնոջ դի: Մահացածը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրն է` Լուիզա Խաչատրյանը։
Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրեցին, որ, նախնական վարկածներով, տեղի ունեցածն ինքնասպանություն է:
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Լուիզա Խաչատրյանն արդեն 8-9 տարի է, ինչ աշխատում է իրենց հիվանդանոցում: «8-9 տարի առաջ ինքն ու քույրը՝ Սոնա Խաչատրյանը, Էրեբունի ԲԿ-ից տեղափոխվեցին մեզ մոտ աշխատանքի: Երկուսն էլ մանկաբարձ-գինեկոլոգ են: Լուիզա Խաչատրյանը համեստ, լռակյաց անձնավորություն էր, լավ մասնագետ: Նա ոչ ագրեսիվ էր, ոչ էլ տարօրինակ վարքով էր աչքի ընկնում, ընդհակառակը` համակրելի, ժպտադեմ կին էր, այսքան ժամանակ ձայնը դեռ չենք լսել»,- ասաց Աբրահամյանը: