|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ոստիկանության Եղվարդի բաժնի պետ Կորյուն Հարությունյանը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները:
Գնդապետ Կորյուն Հարությունյանը ժամանակին աշխատել է ոստիկանության Կոտայքի բաժնում: Նա աչքի է ընկել` ոչ միայն մարզի, այլև Հայաստանի մասշտաբով կարևոր հանցագործություններ բացահայտելով: Իսկ ոստիկանության Եղվարդի բաժնի պետի պաշտոնին, ինչպես արդեն հայտնել էինք, նշանակվել է 2013-ի ապրիլի 19-ին: Մինչ այդ նա աշխատել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան Հրազդան քաղաքի գերեզմանատանը հայտնաբերվել է Եղվարդի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Կորյուն Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածք: Ոստիկանապետի մահվան փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: