|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.83 |
| EUR | ⚊ | € 446.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.9073 |
| GBP | ⚊ | £ 512.34 |
| GEL | ⚊ | ₾ 140.74 |
Ուկրաինան դիմել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը`բողոքարկելու Հայաստանի եւ Ղրղզստանի կողմից կիրառվող հակադեմպինգային մաքսատուրքերը, որոնք կապված են Ուկրաինայի արտադրության պողպատի խողովակների որոշ տեսակների հետ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Ռոյթերս»-ին, այս մասին ասված է հոկտեմբերի 22-ին ԱՀԿ-ի կողմից հրապարակված փաստաթղթերում:
Ուկրաինան նշել է, որ երկու երկրները պետք է աստիճանաբար կրճատեն մաքսատուրքերը, որոնք ավելին են, քան անհրաժեշտ է, հիմնված են սխալ որոշումների, ընթացակարգերի վրա:
Ուկրաինան արդեն ԱՀԿ նմանատիպ բողոք է ներկայացրել Ղազախստանի դեմ: ԱՀԿ կանոնների խախտման մեջ մեղադրվող երկրները 60 օր ունեն խնդրի կարգավորման համար, հակառակ դեպքում՝ Ուկրաինան կարող է դիմել ԱՀԿ-ին՝ որոշում կայացնելու խնդրանքով։