|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության նիստից հետո լրագրողները ոստիկանապետ Վալերի Օսիպյանին խնդրեցին զուգահեռներ անցկացնել նախկին իշխանությունների օրոք ոստիկանության աշխատանքի և ներկայիս ոստիկանության որակական փոփոխությունների մասին:
«Այնպես չէ, որ ես իդեալական աշխատող եմ, բայց աշխատում եմ իմ սխալների վրա, ամեն ինչ անում եմ, որ այդ սխալները հետևանքներ չունենան, և այն, որ ոստիկանությունն այսօր տարբերվում է իր աշխատանքով, դա միանաշանակ է: Ուժեղ և բանիմաց ոստիկանության արդյունքում մենք ունեցանք Երևանի ավագանու լավ ընտրություններ: Քիչ արձագանքներ կան, որ փորձում են ցեխ շպրտել ոստիկանության աշխատանքի վրա, բայց ես, լինելով այդ համակարգի ղեկավար, գոհ եմ յուրաքանչյուր ծառայողի աշխատանքից, ինչը չէի կարող ասել մայիս-հունիս ամիսներին: Ներկայիս ոստիկանությունը լավ է կատարում իր առջև դրված խնդիրները»,- ասաց Օսիպյանը:
Հարցին, թե արդյո՞ք քաղաքական հրահանգն էր պատճառը, որ ոստիկանության աշխատանքը բարելավվել է, ոստիկանապետը պատասխանեց. «Ժամանակաշրջանն է ստիպել, որ մոտեցումները փոխվեն»: