|
Փոխարժեքներ
20 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում հունվար-մայիս ամիսներին գներն աճել են 5 տոկոսով:
Ընդ որում` այդ ընթացքում Բելառուսում գներն աճել են 25,4 տոկոսով: Երկրորդ տեղում Տաջիկստանն է` 6,9 տոկոսով, երրորդ տեղում` Ղրղըզստանը` 6,5 տոկոսով: Այս երկրների ցանկը շարունակում է Ուկրաինան, որտեղ գները 5 ամսվա ընթացքում աճել են 5,5 տոկոսով, այնուհետեւ Հայաստանը` 5 տոկոսով, Մոլդովան` 4,9, Ռուսաստանն ու Ղազախստանը` 4,8 տոկոսով: Ամենաբարվոք վիճակն արձանագրվել է Ադրբեջանում` 3,4 տոկոս:
Արդյունաբերության ոլորտում առավել մեծ աճի տեմպեր է դրսեւորել Բելառուսը` 12,5 տոկոս: Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալների աճը կազմել է 10,3 տոկոս: Ցուցանիշի անկում արձանագրվել է միայն Ադրբեջանում` 1,1 տոկոս: