|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տեղեկացրել էինք, որ երեկ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի վերաբերյալ ռուսական լրատվամիջոցներից «Ռեգնում»-ը հրապարակմամբ էր հանդես եկել` նշելով, որ ՀՀ մշակույթի նախարարության վարած քաղաքականությունն ակնհայտորեն նպատակ է հետապնդում փակել թատրոնը: Կայքի հաղորդմամբ՝ նախարարությունը փորձում է գեղարվեստական ղեկավարի թեկնածուներից Սուրեն Շահվերդյանին նշանակել այդ պաշտոնում, որպեսզի ավելի հեշտացնի թատրոնը փակելու գործընթացը:
Նշենք նաև, որ ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը կայքի հրապարակումը մեզ հետ զրույցում որակել էր որպես պատվեր: Փոխնախարարը հավաստիացրել էր, որ իրենք թատրոնը փակելու ոչ մի մտադրություն չունեն:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարի թափուր պաշտոնին հավակնում էր երկու թեկնածու՝ Սուրեն Շահվերդյանը և Կարեն Ներսիսյանը, ովքեր պետք է մեկ ներկայացում բեմադրեին, և ըստ այդմ էլ որոշվեր՝ ով կդառնա գեղարվեստական ղեկավար:
Ռուսական կայքը սխալվեց. այսօր, թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանի որոշմամբ, թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Կարեն Ներսիսյանը: Նշենք, որ նա բավական երկար տարիներ ապրում և աշխատում էր Մոսկվայում, իսկ իր առաջին քայլերը թատերական կյանքում հենց Ստանիսլավսկու թատրոնում է արել՝ բեմադրելով իր դիպլոմային աշխատանքները: