|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տեղեկացրել էինք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր և ՀՔԾ պետի գաղտնալսման գործին: Նա նշել էր, որ պարզվել է շրջանակը՝ ովքեր են գաղտնալսել, ինչպես նաև այն, թե ովքեր են պատվիրել գաղտնալսումը:
Հարցին, թե հանրության կողմից հայտնի՞ մարդ է պատվիրատուն, Վանեցյանը պատասխանեց՝ լայն ճանաչում ունի:
Մեկ այլ հարցի, թե առերեսում եղե՞լ է տվյալ անձի հետ, նա արձագանքեց` ոչ, չի եղել:
Ինչ վերաբերում է գաղտնալսման ձայնագրության մեջ նշվող դատավորի հետ կապին՝ Վանեցյանը հավաստիացրեց, թե նրա հետ որևէ կապ չունի: «Ես դատավորի հետ չեմ խոսել, դատարանների հետ առհասարակ չեմ շփվել: Ես իմ հեռախոսը տվել եմ քննություն իրականացնող մարմնին, որպեսզի նրանք այն ուսումնասիրեն: Նրանք անգամ իմ և կնոջս անձնական նամակագրությունն են նայել, երեխաներս ինձ նկարներ են ուղարկել, դա են նայել, «Վայբեր», «Ուաթսափփ»-ն են նայել: Ես իրավունք ունեի չտալու հեռախոսս, կասեի՝ կորցրել եմ, բայց տվել եմ»,- ասաց նա: