|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հաշված ժամերի ընթացքում ճշտել էն Աճառյան փողոցի դեղատնից ավազակային հարձակման միջոցով գումար հափշտակած անձին։ «Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.44-ին, ոստիկանություն զանգահարած Ավանի Աճառյան փողոցի դեղատներից մեկի դեղագործը հայտնեց, որ նույն օրը, ժամը 16.20-ին, անհայտ անձը ատրճանակի սպառնալիքով, դեղատնից հափշտակել է գումար:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հաշված ժամերի ընթացքում ճշտվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը՝ 1997 թվականին ծնված Գարիկ Մարտիրոսյան, որն էլ կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն։
Հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։: