|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կային միջոցառումներ, որոնք ոչ նպատակային էին այդ տոնի համար, ուստի Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունների ծախսերում կրճատումներ կլինեն: Լրագրողների հետ զրույցում երդմնակալության արարողությունից հետո ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նրա խոսքով՝ այդ կրճատումներից տոնը չի տուժել: «Այն լինելու է շատ շքեղ և հետաքրքիր երևանցիների համար: Կրճատումներ արվել են՝ հաշվի առնելով, որ առջևում ձմեռ է և բավական մեծ ծախսեր կան անելու»,-ասաց նա:
Հարցին, թե քաղաքապետարանի աշխատակազմում կրճատումներ սպասվո՞ւմ են, Մարությանը պատասխանեց, որ պատրաստ է աշխատել նրանց հետ, ովքեր ունեն բարձր մասնագիտական հմտություններ.«Կաշխատենք նրանց հետ, ովքեր պատրաստ են նոր Հայաստանի օրենքներով աշխատել և չունեն որևէ խնդիր օրենքի, արդարության հետ: Սակայն դա չի նշանակում, որ չեն լինելու փոխարինումներ: Քաղաքապետարանի աշխատակազմում փոփոխություններ սպասվում են, ինչի մասին շուտով կտեղեկանան բոլորը»: